«Ելք» խմբակցության պատգամավորները տեսակցել են Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին
                        Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք և տեսակցել ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քնչական գործողություն: Արարատ Միրզոյանը փոխանցում է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է»,- Ֆեյսբուքի էջում գրել է Մանե Թանդիլյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

