3978 դիտում
19:24 11-05-2014
Համենայնդեպս, իր պես դավաճանի խարանը ճակատիս չեմ գնում. Կովալենկո Շահգալդյանը`Սասուն Միքայելյանին. aravot.am
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ զրուցել է [url=http://www.aravot.am/2014/05/11/459277/]Aravot.am[/url]-ը:
[b]- Պարոն Շահգալդյան, ինչպե՞ս վերաբերեցիք Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատմանը: [/b]
- Շատ սովորական, շատ հանգիստ, շատ բնականոն: Աշխատանքից ազատվել եմ իմ սեփական դիմումի համաձայն, այն ժամանակ, երբ ես նպատակահարմար եմ գտել: (Կարծում, եմ Ձեր հաջորդ հարցին էլ պատասխանեցի- Կ.Շ. ): Եվ գիտե՞ք, յուրաքանչյուր պաշտոնյա, հենց պաշտոնավարման սկզբից պետք է պատրաստ լինի դրան: Իմ պարագայում ասեմ, որ Դուք լրագրողներդ, մի առիթով էլ եմ ասել, ինձ այս տարիների ընթացքում բավականին լավ նախապատրաստել էիք պաշտոնը թողնելուն:
[b]- Լրագրողներից նեղացա՞ծ եք:[/b]
- Ամենևին. կային լրագրողներ, ովքեր անկախ իրենց հայացքներից, պատվիրատուների ո՞վ լինելուց, մշտապես ցուցաբերել են մեծ պրոֆեսիոնալիզմ և հարգվել իմ կողմից և կային նաև այնպիսինները, որոնք մշտապես առաջացրել են իմ արհամարհական ծիծաղն ու իրենց գործողություններում, գրվածքներում միշտ փնտրել, որոնել ու գտել եմ զավեշտը և այդ նույն զավեշտով էլ շփվել եմ իրենց հետ: 13 տարի ծաղրել եմ նրանց հատկապես այն հարցադրումը, թե երբ եմ թողնելու պաշտոնս: Ապացուցել եմ, որ իրենց անհաջող կանխատեսումները միշտ անհիմն են եղել ու նրանք տասնամյակով նույն բանը կանխատեսելիս` միայն սխալվել են:
[b]
- Ի՞նչ զգացողություններով թողեցիք Կոտայքի մարզը:[/b]
- Ոչ թե Կոտայքի մարզն եմ թողել, այլ Կոտայքի մարզպետի պաշտոնը, իսկ մարզպետի պաշտոնը թողել եմ հպարտության զգացումով, քանի որ կարողացա ձևավորել լավ թիմ, լավ հարաբերություններ, ինձ շրջապատել խելացի մարդկանցով: Իրոք մարդկանց հաղորդել մարզային ընդհանրական, հավաքական մտածողություն ու գաղափարներ: Մեզ այս տարիներին հաջողվեց հսկայածավալ աշխատանքներ կատարել մարզի ամենատարբեր բնագավառներում և շնորհիվ պետական լրջագույն հոգածության հասնել շատ և շատ ցանկալի արդյունքների:
[b]
- Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր աշխատանքի նկատմամբ այն բազմաթիվ դժգոհություններին, որ կա մարզի բնակիչների մոտ:[/b]
- Նույնիսկ ես կզարմանայի, որ բոլորը գոհ լինեին: Չեմ կարծում, որ կլինի մի պետական պաշտոնյա, որից ժողովուրդը գոհ կլինի, այն պարագայում, երբ գործազրկության և բնականաբար աղքատության բարձր մակարդակ կա: Դժգոհություններն ու գոհունակությունները, երբեք այսրոպեական չեն լինում, միշտ հարաբերական են, և այդ ամենը տեղավորվում են ժողովրդի իմաստնության մեջ: Համենայն դեպս 13 տարի պաշտոնավարել եմ, իսկ կարծում եմ դա ինչ-որ բան արդեն իսկ նշանակում է:
[b] - Բայց օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ Դուք գնացիք` ոչ մի դրական հետք չթողնելով: [/b]
- Գիտեք, անկեղծորեն կպատասխանեի Ձեր ամենասուր հարցադրմանն անգամ, բայց մեծ սիրով չէի ցանկանա անդրադառնալ արդեն իսկ քաղաքական դիակ դարձած մի անձնավորության: Թե ով իր արածներով ի՞նչ հետք է թողնում, դրա գնահատականը միայն կարող է տալ ժամանակը: Բայց, որ իմ պաշտոնավարման ժամանակ ոչ մի անգամ ոչ ոքի չեմ դավաճանել. չեմ դավաճանել իմ սկզբունքներին, մեր թիմին և ոչ մի անգամ պայքարի դաշտը չեմ լքել, ինչպես ինքն է բազմիցս արել պատերազմի ժամանակ (Քաղաքականության մեջ ևս պայքար կա-Կ.Շ.): Միայն պետք է նրան հիշեցնեմ Օմարի հայտնի դեպքերը, որտեղի 10-12 անմեղ զոհերի արյունը ծանրացած է նրա խղճի վրա: Եվ հանցագործության աստիճանի հասնող բազմաթիվ այլ արարքներ: Ինքը խոսում է ուրիշների պատասխան տալուց, բայց պետք է ասեմ, որ իր պատասխանն ավելի ահեղ է լինելու, ինքն Աստծու ահեղ դատաստանի առաջ է պատասխան տալու: Համենայն դեպս եթե իր պես դավաճանի խարանը ճակատիս չեմ գնում, դա արդեն ապացույցն է, որ ի տարբերություն այդ ողորմելու ես ինչ-որ մարդկային հետք թողած կլինեմ:
[b]- Պարոն Շահգալդյան, ինչպե՞ս եք վերաբերում նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանի անձին: [/b]
- Նորանշանակ մարզպետի հետ մշտապես ունեցել եմ և ունեմ անձնական ու աշխատանքային ջերմ փոխհարաբերություններ: Արամ Հարությունյանն ունի աշխատանքային բավականաչափ փորձառություն և հաջողություններ եմ մաղթում նրան նոր աշխատանքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/05/11/459277/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2149 դիտում
17:40 16-04-2014
Շտապողի մայրը տղա չի բերում. Կովալենկո Շահգալդյանը՝ մարզպետի պաշտոնում իր մնալ-չմնալու մասին
3564 դիտում
23:33 06-05-2014
Վերջապես կատարվեց լրագրողների դարավոր երազանքը. Կովալենկո Շահգալդյանը իր հրաժարականի մասին
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»