17992 դիտում
14:09 22-04-2018
Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից. Ոստիկանություն
Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
[b]Ոստիկանության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.[/b]
«Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը:
Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից:
Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության եւ հարկադրանքի միջոցներ կիրառելուց»:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/04/22/1094324/]Հիշեցնենք,[/url] որ այսօր՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը ուժի գործադրմամբ Էրեբունի վարչական շրջանում ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառեց հատուկ միջոց, ինչի հեևանքով առաջացած խառնաշփոթի մեջ ոստիկանության դիմակավորված անձինք բեման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և մեծ թվով քաղաքացիների:
Նմանատիպ նյութեր
17260 դիտում
15:12 23-04-2018
Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանն ազատ են արձակվել Ձերբակալվածների պահման վայրից
17662 դիտում
11:17 13-12-2016
Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը իրար չեն հասկանում. «Իրատես»
Այս բաժնից
916 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
841 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին