Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը իրար չեն հասկանում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած եռակողմ դաշինքին՝ հակասությունների ալիք է բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում. իրար չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։
Վերջինս փորձում է կուսակցությունը տանել դեպի արմատական ընդդիմադիր հատված, իսկ Նիկոլ Փաշինյանը «չափավոր» ընդդիմադրի կարգավիճակն է նախընտրում։ Ասում են՝ այս դիմակայությունը կարող է նաև տրոհման պատճառ դառնալ, սակայն ՔՊ-ում հակված են ամեն ինչ անելու, որ մինչև ընտրություններ թվացյալ համերաշխությունը պահպանվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]