64402 դիտում
18:04 21-04-2018
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդես է եկել հայտարարությամբ
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.
«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա հիմնված են ժողովրդավարական բոլոր համակարգերը:
Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու, իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն այդ իրավունքի իրացումը պետք է իրականացվի օրենքի սահմաններում և չպետք է ուղեկցվի այլոց իրավունքների խախտմամբ։ Վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խորը մտահոգության տեղիք են տալիս։
Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայրենիքի համար անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով ներքաղաքական կյանքում ստեղծված լարված իրավիճակի միակ հանգուցալումը զսպվածության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ցուցաբերումն է։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին կոչ ենք անում քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցներին՝ մտահոգող բոլոր հարցերը քննարկել երկխոսության միջոցով, երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ», եզրափակել է Սամվել Ալեքսանյանը:
Նմանատիպ նյութեր
1956 դիտում
19:46 16-05-2014
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Արցախ» հայրենակցական միության դերակատարությունը
Այս բաժնից
610 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
880 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1078 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ