Լուկակուն խզել է պայմանագիրը Ռայոլայի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն փոխել է գործակալին:
Բելգիացին Մինո Ռայոլայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագիրը խզելու մասին և համաձայնություն է կնքել Roc Nation Sports (RNS) գործակալության հետ, որի հիմնադիրը հայտնի ամերիկյան ռեփ երգիչ և պրոդյուսոր Jay-Z-ն է:
RNS-ի խոշորագույն հաճախորդը ֆուտբոլում «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջերոմ Բոատենգն է: Նրա հաճախորդների թվում է նաև բասկետբոլի «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» հարձակվող Թևին Դյուրենտը: