Ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում շարունակվում են
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մարտ ամսվա ընթացքում մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 3307 լուսակետ:
Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների պատճառով վնասվել են 10 հենասյուներ և մեկ ուժային պահարան, որոնցից 9-ը հենասյունը և 1 պահարանը վերականգնվել են, մեկ հենասյունի վերականգնման աշխատանքներն էլ շարունակվում են:
Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել թվով 5 փողոցի հատված և 1 բակային տարածք:
Ամբողջությամբ ներկվել է 528 հենասյուն, ևս 300 հենասյուն՝մասնակի: Այսուհետ, մայրաքաղաքի թվով 74 խաչմերուկներ լուսավորվում են երկարացված ժամանակացույցով: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: