211652_close_icon
views-count7680 դիտում article-date 19:13 17-04-2018

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի առիթով մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններում միջոցառումները կշարունակվեն մինչ ապրիլի վերջը

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մշակութային ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ֆրանսիական մշակույթի օրերը: Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված տարաբնույթ միջոցառումներն ամփոփվել են «Փարիզյան երկնքի տակ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն իր հերթին, ավանդույթի համաձայն, նույնպես միանալով մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակին, հանդես է եկել դպրոցում ֆրանկոֆոնիայի ամփոփիչ համերգով: Երաժշտական դպրոցների դափնեկիր լավագույն սաները ներկայացրել են ֆրանսիացի հեղինակների վոկալ-երաժշտական ստեղծագործությունները: Ֆրանկոֆոնիայի երկամսյակի առիթով մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններում միջոցառումները կշարունակվեն մինչ ապրիլի վերջը:

Նմանատիպ նյութեր