4200 դիտում
23:18 23-05-2018
Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի օրերը մայրաքաղաքի կրթական հաստատություններում
Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մայրաքաղաքի կրթական հաստատություններում անց էին կացվում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ:
«Մի՛ դիպչիր իմ մոլորակին» խորագիրը կրող ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հունան Ավետիսյանի անվան հ. 74 հիմնական դպրոցում, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Ամփոփիչ միջոցառման շրջանակում հ. 74 հիմնական դպրոցում ստեղծվել էր ֆրանսիական մշակույթին համապատասխան միջավայր: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները հյուրերին ողջունել են դպրոցի մուտքի մոտ՝ գեղեցիկ և ինքնատիպ պարերով ու բարձր տրամադրությամբ:
Այնուհետև այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու տաղանդավոր աշակերտների՝ միջոցառման համանուն խորագրով նկարչական ցուցահանդեսը, իսկ վերջում տեղի է ունեցել ամփոփիչ համերգային ծրագիրը՝ ֆրանսիական ուրախ երգերով ու պարերով, ինչպես նաև ֆրանսիացի հայտնի գրողների ստեղծագործություններով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
892 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
640 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին