211652_close_icon
views-count2687 դիտում article-date 18:11 17-04-2018

Փաստաբանների պալատը պարզաբանում է՝ ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցման

Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցման՝ փաստաբաններին ոստիկանության բաժանմունքում պահելու վերաբերյալ, հայտնում ենք, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչն անմիջական կապի մեջ է գտնվում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների հետ: Փաստաբանները նշել են, որ իրենց, ինչպես լրագրողներն են բնորոշում ՊԱՏԱՆԴ չեն վերցրել, պարզապես իրենք ցանկանում են դուրս գալ բաժնից միայն իրենց վստահորդների հետ, որոնց պահման ժամկետներն օրենքով ավարտված են: Այս պահին փաստաբանների պալատի ներկայացուցիչներն ուղևորվել են Արաբկիրի ոստիկանության բաժին հանդիպելու բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբաններին՝ տեղում խնդիրներն ուսումնասիրելու և օժանդակություն ցույց տալու համար: [b]ՀՀ ՓՊ մամուլի խոսնակ[/b]

Նմանատիպ նյութեր