211652_close_icon
views-count6036 դիտում article-date 11:20 17-04-2018

Միջոցներ են ձեռնարկվում հանրահավաքների ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործած անձանց հայտնաբերելու ուղղությամբ. Ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ ոստիկանությունը ձեռք է բերել տեսագրություններ, որոնցում ակնհայտ երևում է, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ՝ արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետելով հասարակական կարգի պահպանության իրենց պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: «Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»,– գրել է Ա. Ահարոնյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր