211652_close_icon
views-count63710 դիտում article-date 19:18 15-04-2018

Կասկադյորական վթար Երևանում. 35-ամյա վարորդը BMW-X5-ով փլուզել է Բուսաբանական այգու պարիսպն ու մասամբ հայտնվել այնտեղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 35-ամյա Սուրեն Շահնազարյանը Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, իր վարած BMW-X5 մակնիշի 01 XO 100 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել այգու քարե պարսպին, փլուզել այն, և մասամբ հայտնվել այգու տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ իրեն լավ է զգում, և հրաժարվել է բժշկական օգնությունից: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտակ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր