Դիեգո Մարադոնա. Ես «Բարսելոնայում» էի խաղում, երբ սկսեցի թմրանյութ օգտագործել
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան պատմել է, թե երբ է առաջին անգամ թմրանյութ օգտագործել:
«Ես 24 տարեկան էի, երբ հանդես գալով «Բարսելոնայի» կազմում, սկսեցի թմրանյութ օգտագործել: Դա իմ կյանքի ամենամեծ սխալն էր: Թմրանյութը ամենամեծ աղետն է, այն սպանում է:
Կարծում եմ, իմ բախտը բերեց, որ կարող եմ այս մասին խոսել: Եթե շարունակեի, ապա հիմա մեռած կլինեի: Արդեն 13 տարի թմրանյութ չեմ օգտագործում», ասել է Մարադոնան: