2019 դիտում
15:56 14-04-2018
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդելեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը»:
Նմանատիպ նյութեր
976 դիտում
21:14 15-04-2022
Վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին
748 դիտում
11:39 17-11-2014
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին` ծննդյան 90-ամյակի առթիվ
Այս բաժնից
196 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
766 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան