Պեպ Գվարդիոլա. Եթե Նեյմարը մնար «Բարսայում», ևս 2-3 անգամ կնվաճեր Չեմպիոնների լիգան
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հիացմունքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի խաղից:
«Հիշում եմ «Սանթոսի» հետ խաղը, այն ժամանակ բոլոր ֆուտբոլիստների բերանները բաց էր մնացել: Որպես հանդիսական հետևել Նեյմարի խաղին՝ դա ուրախություն է:
Նրա ուսերին է ամբողջ Բրազիլիան և 10 համարի մարզաշապիկ կրելը հեշտ չէ: Վստահ եմ, որ եթե Նեյմարը մնար «Բարսելոնայում», ապա Չեմպիոնների Լիգան կնվաճեր ևս 2-3 անգամ», ասել է Գվարդիոլան:
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվեց 2017 թվականին 222 միլիոն եվրոյով՝ դառնալով ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ խաղացողը:
Ապրիլի 28-ին «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում կհանդիպի հենց ՊՍԺ-ի հետ: