«Բավարիան» հայտարարեց նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը ակումբի հեռուստաեթերում պաշտոնապես հաստատեց, որ 2018թ. հուլիսի 1-ից մյունխենյան թիմի նոր գլխավոր մարզիչ կդառնա Նիկո Կովաչը, որն այժմ գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:
Խորվաթ մասնագետի հետ կկնքվի 3 տարվա պայմանագիր: Կովաչի տեղափոխության համար «Բավարիան» «Այնտրախտին» կվճարի 2,2 մլն եվրո:
Նիկոյի հետ Մյունխեն կտեղափոխվի նրա եղբայրը և օգնականը՝ 44-ամյա Ռոբերտ Կովաչը:
2016/17 մրցաշրջանում «Այնտրախտը» Կովաչի գլխավորությամբ Բունդեսլիգայում գրավեց 11-րդ տեղը, իսկ այժմ 46 միավորով 5-րդ տեղում է՝ հավակնելով Չեմպիոնների լիգայի ուղեգրի:
Ինչ վերաբերում է «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին, ապա նա՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, կլքի գերմանական ակումբը: