Երևանում Daewoo-ն հետընթացի ժամանակ բախվել է մեկ այլ Daewoo-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 22։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են Daewoo մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Daewoo-ներից մեկը հետընթաց է կատարել և բախվել է մյուս Daewoo-ին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի