211652_close_icon
views-count2628 դիտում article-date 21:54 11-04-2018

Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն

Ապրիլի 11-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ազգային Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանի ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցեցին Էրբիլի Հայ մշակութային ընկերակցության ատենապետ Հակոբ Սիմոնյանը, Մոսուլի թաղական խորհրդի ատենապետ Անդրանիկ Կուլուզյանը, Զախոյի թաղական խորհրդի ատենապետ Իշխան Սարգիսը, Հավրեզք գյուղի թաղական խորհրդի ատենապետ Խաչիկ Սաֆարյանը, Քիրքուկ, Ավզրուկ, Դհոկ գյուղերի ատենապետեր Բահրամ Բագոյանը, Վարդգես Սարգիսյանը, Մասիս Սարգիսյանը: Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, ակտիվ մասնակցությունը սահմանապահ գյուղերին աջակցելու ծրագրին, նախանձախնդիր վերաբերմունքը կրթական, համայնքային և եկեղեցական հարցերի լուծմանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ համայնքը դժվարություններ հաղթահարելով, այնուամենայնիվ շարունակում է իր ակտիվ գործունեությունը, միասնական ու համախմբված է: Հպարտություն եմ զգում ձեզ տեսնելով: Շնորհակալ եմ, որ սահմանամերձ Խաչիկ գյուղի հետ բարեկամություն եք սկսել, աջակցում եք ծառատունկի և ջրի զտման աշխատանքներին»: Անդրադարձ կատարվեց նաև Սփյուռքի նախարարության ծրագրերին համայնքի մասնակցությունն ակտիվացնելու հեռանկարներին: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, ներկայացրին համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, իրականացրած աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Նմանատիպ նյութեր