3237 դիտում
20:44 28-06-2017
Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն
Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության փոխնախագահ դոկտ. Մարալ Անջարգոլյանին, հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարանի ուսուցչուհի Քնարիկ Գևորգյանին, Հայաստանի իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանին:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության ազգանպաստ գործունեությունը, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:
Դոկտ. Մարալ Անջարգոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության գործունեությունը, նշեց, որ միության ջանքերով Գլենդելում բացվել է հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարան:
Քննարկվեցին դասագրքերի, հայոց լեզվի պահպանության, հետ կապված հարցեր: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
16:23 11-05-2024
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ
3025 դիտում
22:26 10-04-2018
Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն
2625 դիտում
21:54 11-04-2018
Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
2902 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
865 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
706 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը