211652_close_icon
views-count4366 դիտում article-date 18:30 11-04-2018

Կոչ ենք անում ԵՊՀ ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը. ԵՊՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ

[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/b] Հաշվի առնելով ԵՊՀ մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, հայտարարում ենք. 1. ԵՊՀ-ի համար, մի շարք այլ արժեքների հետ մեկտեղ, բարձրագույն արժեքներ են Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը: 2. Մենք ձգտում ենք նպաստել ժողովրդավարության հաստատմանը, աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիների ազատ ինքնադրսևորման և ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը: Մենք համոզված ենք, որ. 1. Քաղաքացին պետք է ապրի իրավական պետությունում՝ իր բոլոր դրսևորումներով, 2. Օրենսդրությունը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և չափավոր, 3. Չպետք է լինի խտրականություն, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված սոցիալական, ունեցվածքային կամ դասային կարգավիճակի վրա, 4. Երկրի բարձրագույն արժեքը քաղաքացին է: Միաժամանակ վստահ ենք, որ նշված գաղափարներն իրագործելի են իրավական հարթության մեջ, քանզի մեր երկրում գործում է Սահմանադրությունը և առկա է կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող իրավական բազան: Գիտակցելով այդ ամենը և առաջնորդվելով գործունեության նպատակաուղղվածությամբ և տրամաբանությամբ, կոչ ենք անում ԵՊՀ ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն: [b]Երևանի պետական համալսարան-YSU[/b]

Նմանատիպ նյութեր