15016 դիտում
15:30 10-04-2018
Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում կատարված շինաշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված։
Շուրջ 39 կմ-անոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները բաժանված են 3 հատվածների, որոնցում ներգրավված մասնագետների ու բանվորների մեծ մասը տեղի բնակիչներ են։
Շինաշխատանքները մեկնարկել են 2016թ.-ի օգոստոսին։ Մինչև այժմ կատարվել են շուրջ 550 հազ խորանարդ մետր հողային աշխատանքներ, կառուցվել են 5621.5 գծմ ընդհանուր երկարությամբ հենապատեր և վերականգնվել 10 հազար գծմ-ից ավելի ընդհանուր երկարությամբ ջրահեռացման համակարգը։
Կառուցվել են նաև ճանապարհին հարող մայթեր ու գաբիոնային շարվածքով հենապատեր։
Լայնամասշտաբ շինարարության ընթացքում վերականգնվում ու հիմնանորոգվում են ճանապարհահատվածում գտնվող 9 կամուրջ և 3 թունել։
Թունելներից առաջինում այժմ կատարվում են վերանորոգման աշխատանքներ։
Ինչպես շինարարությունն իրականացնող «Կապավոր» ընկերությունը խոստացել էր նախարարի նախորդ այցի ժամանակ, 2-րդ և 3-րդ թունելների մուտքի մոտ քարաթափումից խուսափելու և անվտանգության նկատառումներով կառուցվել են գալերեաներ, այսինքն՝ երկու թունելները, այսպես ասած, երկարացվել են։
«Հենասյուներն արդեն ամբողջությամբ տեղադրված են: Վրան հողային լիցք է արվելու, որպեսզի համապատասխան թեքություն տրվի, որ եթե նույնիսկ քարաթափումներ լինեն, քարերը հակադարձ ուժով գետը լցվեն»,- մանրամասնեց «Կապավոր» ՍՊԸ գլխավոր ինժեներ Հարություն Դարբինյանը: Նա նաև հավելեց, որ 10-20 օրից հիմնական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն, կմնան լիցքի աշխատանքները:
Ճանապարհի առաջին հատվածի վերակառուցման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հեռահաղորդակցության երկու օպերատորներին պատկանող 32.5 հազար գծամետր օպտիկամանրաթելային մալուխներ տեղափոխել և տեղադրել։ Նախարար Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ մալուխներն անցկացված են առանց պահանջվող նորմերը պահպանելու և հանձնարարեց շուտափույթ շտկել իրավիճակը։
Արդեն արված են շուրջ 15 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ներքին շերտի և 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10261 դիտում
11:14 31-07-2017
Վարչապետը ծանոթացել է Վեդու ջրամբարի շինաշխատանքներին և խորհրդակցություն անցկացրել Արարատում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1135 դիտում
20:52 16-10-2019
Նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին
Այս բաժնից
625 դիտում
18:00 04-05-2024
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
640 դիտում
17:14 04-05-2024
Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին
604 դիտում
16:53 04-05-2024
Օկուպացված Ստեփանակերտում Ալիևի կարգադրությամբ «դատախազություն է ստեղծվել»