211652_close_icon
views-count1643 դիտում article-date 18:42 27-04-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի շինաշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածք։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին:

Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր