1375 դիտում
20:52 16-10-2019
Նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին
ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ-ի կողմից Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին և Իրանի արտահանման զարգացման բանկի, ինչպես նաև «SUNIR International FZE» ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրան-Հայաստան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի ընթացքին առնչվող մանրամասներին: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
ԲԷՑ ՓԲԸ ներկայացուցիչներն իրազեկելով ծրագրի ընթացքի մասին նշել են, որ նախատեսված է հաջորդական քայլերի միջոցով իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ԱԶԲ ծրագրով նախատեսված «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցուման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Նախարարն ուշադրություն է դարձրել ծրագրերի շրջանակներում առաջացած ընթացիկ խնդիրներին, անդրադարձել է պատվիրատու-կապալառու փոխհարաբերություններին, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը, որոնք վերաբերում են թե՛ կատարված աշխատանքներին, թե՛ մատակարարված սարք-սարքավորումներին:
Սուրեն Պապիկյանը ԲԷՑ-ի պատասխանատուներին հանձնարարել է կազմել լուծումների պարզեցման ճանապարհային քարտեզ՝ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներն անհապաղ և արդյունավետ կերպով վերացնելու նպատակով, սահմանելով աշխատանքների կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև հետևողականորեն շարունակել հսկողությունը, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի («Նորավան») կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
20:55 13-12-2024
ՏԿԵ նախարարը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքում կատարվող շինաշխատանքներին
1253 դիտում
10:48 04-05-2020
Սուրեն Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին
1564 դիտում
19:48 20-08-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին
Այս բաժնից
1063 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն