Dota 2 հայաստանյան առաջնությունն ավարտվեց․ հայտնի են հաղթողները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Կիբեռսպորտը Հայաստանում զարգացնելու նպատակով BetConstruct ընկերութան աջակցությամբ ապրիլի 5-ին մեկնարկած Dota 2 խաղի հայաստանյան առաջնությունն ավարտվեց։ 4 օր տևած մրցապայքարի արդյունքներն ամփոփվեցին ապրիլի 8-ին Betconstruct ընկերության գլխավոր գրասենյակում։ Առաջնությանը մասնակցում էին 16-27 տարեկան եիրտասարդներից կազմված թիմեր։ Այս տարի [url=https://www.vivaronews.am/business-and-tech/dota-2-hayastanyan-arrajnutyunn-avartvets%E2%80%A4-haytni-yen-haghtvoghnery/]Dota 2[/url]-ի մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 մլն դրամ էր։
Խաղային երկարատև և բարդ փորձությունները հաղթահարելուց հետո՝ մասնակից 12 թիմից առանձնացան լավագույն 4-ը։ Մրցանակային 4-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար՝ Team NWE և RipFawl թիմերը: Չեմպիոնությանը ընդամենը մեկ քայլ պակասեց No Excuses-ին․ թիմը գրավեց երկրորդ հորիզոնականը։
Dota 2-ի հայաստանյան առաջնության հաղթող ճանաչվեց Fire Fist-ը՝ արժանանալով 500 000 դրամ մրցանակին։
Betconstruct ընկերությունը կշարունակի իրականացնել նմանատիպ մրցաշարեր՝ արդեն ավելի մեծ մրցանակային ֆոնդով։