2534 դիտում
18:37 29-11-2015
Ծանրամարտի աշխարհի առաջնությունն ավարտվեց Գոռ Մինասյանի բրոնզե մեդալով
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Գոռ Մինասյանն առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 195 կգ, այնուհետ պոկեց 201 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրեց 203 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունը Մինասյանը սկսեց 234 կգ և այն հեշտությամբ բարձրացրեց: Սակայն երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 240 կգ: Երկարմարտի՝ 437 կգ արդյունքով նա զբաղեցրեց 4-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի մյուս անդամ, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրեց 8-րդ տեղը:
Նա առաջին մոտեցան ժամանակ բարձրացրեց 185 կգ, այնուհետ՝ 192 կգ և երրորդ մոտեցման ընթացքում չկարողացավ բարձրացնել 196 կգ: Հրումում Ալեքսանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 241 կգ: Երկրորդ մոտեցման ժամանակ Ռուբեն Ալեքսանյանը չբարձրացրեց 246 կգ ծանրաձողը և միևնույն ժամանակ վնասվածք ստացավ: Հայ ծանրորդը չկարողացավ շարունակել պայքարը: Երկամարտի՝ 433 կգ արդյունքով նա զբաղեցրեց 8-րդ տեղը:
Այս մրցաձևում աշխարհի չեմպիոն դարձավ ռուս Ալեքսեյ Լյովչևը, ով աշխարհի ռեկորդ սահմանեց՝ հրելով 264 կգ ծանրաձողը (475 կգ):
Խուրշուդյանը փոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 111 կգ, սակայն հետո չկարողացավ բարձրացնել 115 կգ: Երրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը կարողացավ գլխավերևում պահել 115 կգ: Հրման ժամանակ Խուրշուդյաը նախ հրեց 140, այնուհետ չկարողացավ բարձրացնել 145 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց բարձրացնել 145 կգ-ը: Երկամարտի` 260 կգ արդյունքում Խուրշուդյանը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Կանանց ծանրամարտում Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 111 կգ, սակայն հետո չկարողացավ բարձրացնել 115 կգ: Երրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը կարողացավ գլխավերևում պահել 115 կգ: Հրման ժամանակ Խուրշուդյանը նախ հրեց 140, այնուհետ չկարողացավ բարձրացնել 145 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց բարձրացնել 145 կգ-ը: Երկամարտի` 260 կգ արդյունքում Խուրշուդյանը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Հյուսթոնում անցկացվող աշխարհի առաջնությունում Հայաստան տղամարդկանց հավաքականն ավարտեց ելույթները: Թիմի կազմում փոքր բրոնզե մեդալ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (77 կգ):
Նմանատիպ նյութեր
1455 դիտում
17:01 17-05-2015
2015թ. Սամբոյի Եվրոպայի առաջնությունն ավարտվեց մեր մարզիկների ևս մեկ մեդալով
4209 դիտում
15:25 27-09-2019
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1441 դիտում
09:49 06-07-2015
Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունն ավարտվեց ամերիկացիների փայլուն հաղթանակով. տեսանյութ
Այս բաժնից
2380 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3043 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2554 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում