2653 դիտում
10:48 10-04-2018
Պետության գլխավոր ատրիբուտներից մեկի՝ ժառանգականության հիմքը. «Առավոտ»
«Առավոտ« թերթի առաջնորդողը գրում է. ««Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ ու, շատ հաճախ, նաև նրա մեծ զրկանքների գնով վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»,- երեկ երդմնակալության իր ճառում ասել է Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: Պետական գործչի մոտեցում է, որն, իմ պատկերացմամբ, պետք է վեր կանգնի քաղաքական հակասություններից, վերը նշված երեք անձանց հարաբերություններից, ինչպես նաև այդ երեքի և ներկայիս նախագահի հնարավոր տարաձայնություններից:
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մի քայլ է, որը նույնպես հնարավոր չէ չողջունել: Պետական ավանդույթները ստեղծվում են նման քայլերով, եթե ուզում եք՝ «ռիտուալներով»: Ներկաներն անցյալում պետք է տեսնեն նաև լավ բաներ, նախկինները ներկայում նույնպես պետք է կարողանան զանազանել դրականը՝ դա է, իմ կարծիքով, պետության գլխավոր ատրիբուտներից մեկի՝ ժառանգականության հիմքը:
Մնացածը նախընտրության հարց է: Ես, օրինակ, կնախընտրեի, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջարկեր նոր մարդու: Գուցե նա չունենար Սերժ Սարգսյանի փորձը, բայց դա, հնարավոր է, կանխեր որոշակի լճացման երևույթները, որոնք նկատելի են հատկապես վերջին ամիսներին: Սակայն իմ կարծիքն այստեղ որոշիչ դեր չունի, որովհետև իմ համաքաղաքացիները նախորդ տարվա ապրիլի 2-ին վարչապետին ընտրելու իրավունքը տվել են Հանրապետական կուսակցությանը՝ շատերն, այո, 10 հազար դրամ վերցնելով: Եթե «քայլողներն» ու «մերժողներն» ընդունում են այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է ձայների մեծամասնությունը, ապա մնացածը, կարելի է ասել, «լիրիկա» է:
Ես կգերադասեի, որ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Մարզահամերգային համալիրի միջանցքներում լիներ 100 կամ 1000 լրագրող, քան՝ որ լրագրողների առաջ ոստիկանական «կարդոններ» դրվեին, որ նրանք համալիր չբարձրանան: Ես կգերադասեի, որ նրանք տային երբեմն թարսուշիտակ, ոչ կոռեկտ, ոչ գրագետ հարցեր, ինչպես որ դա անում են Ազգային ժողովի սովորական (ոչ հատուկ) նիստերի ժամանակ, քան ընդհանրապես հարցեր չտային»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1409 դիտում
09:15 03-04-2014
Աղվան Հովսեփյանը շարունակում է օգտվել պետական բարձրաստիճան պաշտոնյայի ատրիբուտներից․ ՀԺ
1367 դիտում
12:42 25-01-2021
Կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը. Դումանյանի ուղերձը կրթության միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան