Ձեզ բացակա չենք դնի. Գյումրու թիվ 23 դպրոցի բակում բացվեց 170-րդ դիրքի 4 հերոսներին նվիրված խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 9-ին, Շիրակի մարզում տեղի ունեցավ միջոցառում:
Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, 170-րդ դիրքի 4 հերոսներին նվիրված խաչքար է բացվել Գյումրու թիվ 23 դպրոցի բակում:
Ներկա են եղել զոհված քաջերի ծնողները, հարազատները, բազմաթիվ զինվորականներ ու պաշտոնյաներ: Խաչքարը մեջտեղից կիսված տեսք ունի, մի հատվծաը բարձր է մյուսից՝ Արարատն է խորհրդանշում՝ հանուն հայ հողի, գենի ու թափված արյան արժեւորումն է:
Խաչքարի տեղադրումը նախաձեռնել է Մերուժան Ստեփանյան հայրը՝ Արթուր Ստեփանյանը:
Միջոցառման ավարտին Առաջին գնդի նախագահ Վաչագան Չիբուխչյանի կողմից Մերուժան Ստեփանյանը, Վիկտոր Յուզիխովիչը, Աղասի Ասատրյանն ու Ռաֆիկ Հակոբյանը հետմահու մեդալներով պարգեւատրվեցին:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի