33428 դիտում
19:40 06-04-2018
Տոնական հանդիսություն` նվիրված ոստիկանության 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության համար, իսկ ոստիկանության համար` կրկնակի հոբելյանական. իրավապահ համակարգը նշում է հիմնադրման հարյուրերորդ տարեդարձը` հպարտ գիտակցությամբ, որ այն եզակի պետականաստեղծ կառույցներից է, որը հարյուր տարի անընդմեջ նվիրումով և անմնացորդ ծառայում է օրենքին ու ժողովրդին:
Հոբելյանական տարվա տոնական հանդիսությունները մեկնարկեցին ապրիլի 6-ին:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին` հարգանքի տուրք մատուցելով ոստիկանության կառույցը հիմնած ու ղեկավարած գործիչներին և ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կյանքը չխնայած գործընկերներին:
Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով:
Ոստիկանության քայլերգի ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության ու ոստիկանության դրոշները:
Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Ոստիկանության անձնակազմին, վետերաններին, ոստիկանական ընտանիքներին հոբելյանի առթիվ շնորհավորանքի ջերմ խոսք հղեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Այնուհետև հրապարակվեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը ոստիկանության մի խումբ ծառայողների պետական պարգևների արժանացնելու մասին:
Պարգևները հանձնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հայաստանի Հանրապետության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ և վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանության տասնյակ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր դատախազի, Արդարադատության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Հատուկ քննչական ծառայության պետի, Քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով:
Իսկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով խրախուսանքների են արժանացել ոստիկանության 1235 ծառայողներ ու 110 վետերաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
22:44 13-12-2014
Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն և այցելություն շիրիմին
Այս բաժնից
376 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
520 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
895 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ