211652_close_icon
views-count3863 դիտում article-date 09:34 06-04-2018

Ալեքսան Հարությունյանի որդուն 5 հազար դոլար են նվիրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը: Հարությունյանը հայտարարագրել է 150 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 10 միլիոն 292 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 8 միլիոն 772 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 519 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս: Նրա դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել: Տարեսկզբին հայտարարագրել է 53 միլիոն դրամ ու 25 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 5 միլիոն դրամ ու 75 հազար ԱՄՆ դոլար: Կինը՝ Նաիրա Սահակյանցը, հայտարարագրել է միայն իր դրամական միջոցները, որոնք նախորդ տարի փոփոխություն չեն կրել ու կազմել են 15 միլիոն դրամ: Պաշտոնյայի որդին՝ Դանիել Հարությունյանը, նույնպես տարեկան հայտարարագիր է ներկայացրել: Ըստ այդմ, նա ունեցել է 60 հազար դրամ ու 5 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, որից դոլարով արտահայտված գումարը նվիրատվություն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր