2297 դիտում
15:13 09-05-2016
Դեսպան Ալեքսան Հարությունյանի հանդիպումները Ուրուգվայում
Մայիսի 2-4-ը Արգենտինայում և համատեղության կարգով Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանն աշխատանքային այցով գտնվում էր Ուրուգվայում:
Այցի ընթացքում դեսպան Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի, արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի, արտգործնախարարի տեղակալ Լուիս Կանսելայի, ինչպես նաև ուրուգվայահայ համայնքային կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:
Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև փոխարտգործնախարար Լ. Կանսելան, դեսպան Հարությունյանը, համապարհակ ներկայացնելով ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան և լայնածավալ ռազմական գործողությունները, կարևորել է Ադրբեջանի կողմից 1994 թվականին կնքված զինադադարի խախտման և սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքը և դատապարտումը: Այս կապակցությամբ Ագ նախարար Նին Նովոան նշել է, որ իրենց համար ակնհայտ է, թե ով է խախտել զինադադարը, և հավելել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և անհրաժեշտ է վերադառնալ 1994 թ. զինադադարին:
Զրույցի ընթացքում դեսպան Հարությունյանը տեղեկացրել է, որ 2016 թվականի աշնանը Հայաստանում նախատեսվում է անցկացնել Հայաստան – Լատինական Ամերիկա ֆորում:
Ուրուգվայի փոխնախագահ Ռաուլ Սենդիկին նույնպես հանգամանալից ներկայացվել է ԼՂՀ նկատամամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, ինչպես նաև ներկայիս իրավիճակը: Քննարկվել են նաև Հայաստան-Ուրուգվայ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպումն ընթացել է լիակատար փոխըմբռնման մթնոլորտում:
Այցի ընթացքում դեսպան Ալեքսան Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև Ուրուգվայի պետական համալսարանի հայազգի ռեկտոր Ռոբերտո Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև համալսարանական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Ուրուգվայի պետական համալսարանի միջև համապատասխան համաձայնագրի կնքումը: Անդրադարձ է կատարվել նաև Ուրուգվայի համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնադրման խնդրին:
Ուրուգվայահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիային և ներկայիս իրավիճակին: Համայնքային կառույցների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել բոլոր միջոցներով սատարել Արցախին:
Նմանատիպ նյութեր
3863 դիտում
09:34 06-04-2018
Ալեքսան Հարությունյանի որդուն 5 հազար դոլար են նվիրել. «Փաստ»
1351 դիտում
16:02 12-01-2016
Ալեքսան Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
3871 դիտում
14:08 16-03-2018
Ավստրալիայում մեկնարկել են Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքային հանդիպումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1243 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած