Խոսեպ Գվարդիոլա. «Բարսելոնայում» կամ «Բավարիայում» ինձ արդեն հեռացրած կլինեին աշխատանքից
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է իր աշխատանքն այս մրցաշրջանում:
«Երբ ես եկա «Բարսելոնա», իմ վրա մեծ ճնշում կար, թեպետ այն ժամանակ ես պաշտպանելու ոչինչ չունեի:
«Բարսելոնայում» կամ «Բավարիայում», եթե վեց ամիս անց ոչինչ չենք նվաճում, ապա ձեզ հեռացնում են: Այնտեղ պետք է հաղթել:
Եթե չհաղթես, ապա քեզ երկրորդ շանս չեն տա: «Մանչեսթեր Սիթիում» ինձ երկրորդ շանս տվեցին և մենք կփորձենք հաղթել:
Իմ իրավիճակում, այնպիսի մեծ ակումբներում, ինչպիսիք են՝ «Բարսելոնան» կամ «Բավարիան», ինձ արդեն հեռացրած կլինեին: Մենք կփորձենք ավելի լավ հանդես գալ, քան՝ այս մրցաշրջանում», ասել է Գվարդիոլան: