211652_close_icon
views-count5427 դիտում article-date 09:24 04-04-2018

Կոլեկցիոներ-նախարար Դավիթ Հարությունյանի ամեն մի հավաքածուն արժե առնվազն 8 մլն դրամ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ու փոխկապակցված անձնաց գույքի, եկամուտների 2017 թվականի հայտարարագիրը: Նախորդ տարվա ընթացքում Հարությունյանի եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից և կազմել են 9.906.093 դրամ: Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ աճել են 1.500.000 դրամով և կազմում են 10.000.000 դրամ և 20.000 դոլար: Նրա տիկնոջ՝ Նարինեի եկամուտներն անցյալ հարկային տարվա ընթացքում կազմել են 32.688.938 դրամ, որից 9.200.000 դրամը աշխատանքի վարձատրությունից, իսկ 23.488.938 դրամը՝ շահաբաժնից: Հարությունյանի տիկնոջ հարկային տարում ձեռք բերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումները հրապարակված չեն, ինչը նշանակում է, որ գործարքի ընդհանուր գինը չի գերազանցել 8.000.000 դրամը: Արդարադատության նախարարն ունի 6 բնակարան, անհատական բնակելի տուն, այգետնակ (ամառանոց) և հողամաս: Դավիթ Հարությունյանը նաև կոլեկցիոներ է. դեռևս 2012 թվականին նրա հայտարարագրում նշվում են մետաղադրամների և գեղանկարների հավաքածուները, որոնցից յուրաքանչյուրն արժե առնվազն 8 մլն դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր