Շտեգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բորուսիայից»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերը ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը:
«Բորուսիայի» ղեկավարությունը որոշել է Շտեգերի հետ համատեղ աշխատանքը դադարեցնել:
Դորտմունդցիների մարզչի գլխավոր թեկնածուն «Նիցայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրն է:
Ֆրանսիական ակումբը Ֆավրի հետ պայմանագիրը խզելու համար «Բորուսիայից» կպահանջի 3 միլիոն եվրո. այդքան է կազմում նրա հրաժարագինը: Սակայն «Նիցան» պատրաստակամ է Ֆավրին առանց խնդիրների բաց թողնել: