211652_close_icon
views-count5903 դիտում article-date 09:02 03-04-2018

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սան Ռեմոյին. մասնակցի ընտրությունը վիճահարույց է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իտալիայում ապրիլի 19-ին կայանալիք երգի միջազգային «Սան Ռեմո» պատանեկան մրցույթին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Մեր երկրում անցկացվող ընտրությունը, սակայն, արդեն իսկ հասցրել է վիճահարույց դառնալ, իսկ ի վերջո, Իտալիայում Հայաստանը կներկայացնի միայն մեկ մասնակից՝ նախապես հայտարարված երկուսի փոխարեն: Հայաստանյան եզրափակիչ փուլի ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ ժյուրին հաղթող է ճանաչել Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանին և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանին: Մասնակիցները, ըստ այդմ, Իտալիայի Սան Ռեմո քաղաքում Հայաստանի դրոշի ներքո պետք է ելույթ ունենային ապրիլի 19-ին: Բայց ավելի ուշ պարզվել է, որ 11-ամյա Գոռը մրցույթին չի մասնակցելու: Նրա մոր՝ Լարիսա Ծովանյանի տեղեկացմամբ, մրցույթի հայաստանյան կազմակերպիչները Գոռի մասնակցության վերաբերյալ մեկ դրական, մեկ բացասական պատասխան տալուց հետո նախորդ ուրբաթ արդեն հայտնել են, որ նա Իտալիայում ելույթ ունենալ չի կարող և որ ցանկության դեպքում՝ կարող է այնտեղ մեկնել՝ ուղղակի վարպետության դասեր ստանալու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր