Անօդաչուով բեռը տեղ հասցնելու «Ռուսաստանի փոստի» առաջին փորձը ձախողվել Է
«Ռուսաստանի փոստի» անօդաչուն ապրիլի 2-ին թեստային գործարկման ընթացքում չի կարողացել բեռն Ուլան Ուդեից հասցնել Բուրյաթիայի Տարբագատայ շրջանային կենտրոն: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունում: Թռիչքի ընթացքում ապարատն ընկել Է գետնին:
«Փորձն անհաջող Էր: Բայց դա նույնպես արդյունք Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նա չի ճշտել պատահարի մանրամասնությունները: Ինչեպս հաղորդվել Է, այդ թռիչքը պետ Է դառնար «Ռուսաստանի փոստի» անօդաչուի առաջին թեստային չվերթը երկրում:
Հետագայում անօդաչու թռչող ապարատները պլանավորվում Է օգտագործել ՌԴ-ի տարբեր տարածաշրջաններում դժվարամատչելի շրջաններ բեռներ առաքելու համար: