Օձի հետ ամուսնանալու հնդիկի փորձը ձախողվել է
Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգի բնակչի` օձի հետ ամուսնանալու փորձը ձախողվել է: 27-ամյա երիտասարդը վստահ էր, որ կոբրան անցյալ կյանքում գեղեցիկ աղջիկ է եղել և այժմ սիրահարվել է իրեն:
Պսակադրության արարողությանը մասնակցելու նպատակով տեղի տաճարներից մեկում հավաքվել էր ավելի քան 12 հազար մարդ: Պսակադրությունը կանխել են իրավապահները: