211652_close_icon
views-count27235 դիտում article-date 10:18 02-04-2018

Գյումրի քաղաքում 28-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է լուսակիրի սյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Կարեն Սերոբյանը իր վարած Infiniti մակնիշի 29 RF 999 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացու և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել է լուսակիրի սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Սերոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր