Համաձայնագիր պետք չէ. ՌԴ ռազմական ոստիկանները արդեն «զբոսնում են» Գյումրիում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման իրավական հիմքերի շուրջ անորոշությունները գնալով ավելի են խորանում, իսկ ռուսական ՌՈ ծառայողները արդեն շրջում են Գյումրիի փողոցներում:
Այսօր մեր տեսախցիկը ֆիքսել է այդ «զբոսանքը»: Օրվա ընթացքում ՀԺ-ի լրագրողը փորձել է պատկան մարմիններից ճշտել՝ տեղյա՞կ են այդ մասին և արդյո՞ք ռուսական կողմի հետ որևէ փաստաթուղթ արդեն ստորագրվել է ՀՀ-ում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայման համար:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ՝ ռուսական ՌՈ-ի տեղակայումը ՀՀ-ում պետք է սահմանվի երկկողմ համաձայնագրով, իսկ ՀՀ կառավարությունում համոզված են, որ նման համաձայնագիր պետք չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]