57677 դիտում
23:28 14-06-2019
«Իմ տերիտորիայում ա, պահում եմ». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում
«Ժող ջան, երեկ Զեյթունում ազատ ֆռֆռացող կորյուն (առյուծի ձագ) եմ տեսել։ Էս ինչ թեմա ա՞: Տեղեկություն կա՞»,- այս մասին համացանցում գրել է կենդանասեր Արեգ Գինոսյանը:
[url=https://econews.am/?p=10854&l=am&fbclid=IwAR3ECKG6TXm6lLPeA4RYow-EpEjSFeDm5kXmSulqn6LVw0L1unRXuRNBhV4]EcoNews.am[/url] բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն կենդանին պահվում է Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան): Կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի:
Մենք կապ հաստատեցինք նաև Անդրանիկի հետ, որն ասաց. «Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞: Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»:
Վերջինս հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել. «Չեմ կարա ցավդ տանեմ, հիմա ես արդեն շատ եմ քո հետ խոսում: Հարգելով որպես մարդ պռոստը խոսում եմ, կարամ վապշե չխոսամ: Եթե լուրջ բան ունեք իմ հետ խոսալու, կարաք հանդիպեք, խոսաք, պրոբլեմ չկա»:
Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է: Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է:
[url=https://econews.am/?p=10854&l=am&fbclid=IwAR3ECKG6TXm6lLPeA4RYow-EpEjSFeDm5kXmSulqn6LVw0L1unRXuRNBhV4]EcoNews.am[/url] բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
17:00 19-06-2015
Հսկա կրիան զբոսնում է Տոկիոյի փողոցներում
Այս բաժնից
682 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2005 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
745 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները