211652_close_icon

«Համախմբումը» չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին. «Ժողովուրդ»

views-count4487 դիտում article-date 08:55 31-03-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա և չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձևավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձևավորվել է Սահմանադրության ընդունմամբ և ԱԺ ընտրություններով: Ձևավորվել է խորհրդարանական մեծամասնություն, և դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում»,- ասել է նա՝ հավելելով,- «ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը»: Մարգարյանը նաև նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձևավորել նոր մեծամասնություն և առաջադրել նախագահի թեկնածու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր