Էրնեստո Վալվերդե. Դեռ չգիտենք, թե արդյոք կխաղա Մեսին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն գնահատել է Լիոնել Մեսիի խաղալու հավանականությունը՝ մարտի 31-ին «Սևիլյայի» հետ խաղում: Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը միկրովնասվածք էր ստացել հավաքականում մարզման ժամանակ:
«Պետք է սպասել, այժմ մենք զբաղվում ենք Լեոյի առողջությամբ այնպես, ինչպես դա Արգենտինայի հավաքականում էր:
Ցանկանում ենք, որ բոլոր ֆուտբոլիստները 100 տոկոսով առողջ լիենին, սակայն հասկանում ենք, որ խաղերից հետո յուրաքանչյուրն էլ կարող է վնասվածք ունենալ:
Մեսին «Մալագայի» հետ (2:0) չէր խաղացել, այդ իսկ պատճառով մենք այդ հանդիպմանը մի փոքր այլ կերպ խաղացինք: Մենք այլընտրանքներ ունենք, երբ Լեոն անհասանելի է, բայց այս դեպքում լրիվ այլ կերպ է լինելու», ասել է Վալվերդեն: