Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վանաձորցի 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար  է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 35-ամյա Արտյոմ Ցականյանը Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի  83-րդ կմ հատվածում՝ Ռյաթազա գյուղի  վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 35 MT 379 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի քարերի և հայտնվել դաշտում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ցականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Է. Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդի կողմից առջևի անվահեծանը կոտրվել է: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


