211652_close_icon
views-count3370 դիտում article-date 19:00 30-03-2018

Եվրամիության ծրագրի շրջանակում 34 քաղհասարակության կազմակերպության ներկայացուցիչ նոր գիտելիքներ ստացան առցանց գործիքների վերաբերյալ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում 34 քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ նոր գիտելիքներ ստացան առցանց գործիքների վերաբերյալ, որոնք հնարավորություն են տալիս հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունը մեծացնելու։ Դասընթացները կազմակերպվել են մարտի 19-ին և 30-ին, Երևանում։ «Կին գինտանականների միավորում» ՀԿ նախագահ Արմինե Ավագյանն առաջարկում է նման դասընթացների համար ավելի մեծ ժամանակ ու ռեսուրսներ ներդնել՝ դասընթացը կարևոր է և մեծապես խթանում է կազմակերպության աշխատանքները արդյունավետ դարձնելուն. «Օրինակ, շատ կարևոր էին թիրախային լսարանին ճանաչելու և նրա հետ հետադարձ կապ պահպանելու գործիքները: Կան գործիքներ, որոնք միայն անգլերենով են և այստեղ հայերենով ներկայացվեց, թե ինչպես են դրանցից օգտվում, որոնք են օգտվելու քայլերը»: Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն նախագահ Մարի Չաքրյանը նշում է, որ դասընթացրի արդյունքում նոր գիտելիք ստացան․ «Կային այնպիսի գործիքներ, որոնց մասին երբեք չես մտածել, դրանք կարծես հուշումներ էին, որ ճիշտ ուղղությամբ աշխատես, ավելի վիզուալ դարձնես կազմակերպության գործունեությունը»։ Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող, «Սիվիտաս» ՀԿ գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ավելի քան 7 առցանց գործիք, որոնց միջոցով հնարավոր է դառնում ավելացնել հասարակական կազմակերպությունների՝ հանրային քաղաքականության ասպարեզում ազդեցությունը։ Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր