«Ատլետիկոն» պայմանավորվածություն է ձեռք բերել Դիբալայի հետ
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հայտնվել «Ատլետիկոյում»:
Մադրիդյան ակումբը 24-ամյա արգենտինացուն դիտարկում է որպես հարձակվող Անտուան Գրիզմանին փոխարինող, որը՝ մեծ հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»:
Նշվումէ, որ Դիբալայի և «Ատլետիկոյի» մարզական տնօրեն Անդրեա Բերտայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի արգենտինացին կտեղափոխվի «Ատլետիկո»:
Նշվում է, որ գործարքում կարող է ներառվել նաև «Ատլետիկոյի» աշտպան Ստեֆան Սավիչը: