«Ռեալը» պայմանավորվածություն է ձեռք բերել Դե Խեայի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է «Ռեալ» տեղափոխվել: Դրա հավանականությունը բավական մեծ է:
Ինչպես հաղորդել է իսպանական Marca-ն, արքայական ակումբը Դե Խեայի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը՝ և աշխատավարձը, և պայմանագրի ժամկետը:
Այժմ մադրիդցիները պետք է արդեն 24-ամյա դաարպասապահի տրանսֆերի հարցում համաձայնության գան անգլիական ակումբի հետ:
Նշենք, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և նրա խորհրդականները Դե Խեային թիմ հրավիրելը համարում են ամառային տրասնֆերային պատուհանի գլխավոր նպատակը: