211652_close_icon
views-count2163 դիտում article-date 17:59 30-03-2018

Տեղի է ունեցել երգեցողության անվանակարգում Նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բեմը վոկալի երիտասարդ վարպետներինն էր: Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համակարգվող ու «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Նախագահի երիտասարդական մրցանակի համար երգեցողություն անվանակարգում մրցույթի եզրափակիչը: 25-ից 17 կատարողի էր հաջողվել անցնել հաջորդ փուլ: Գագիկ Վարդանյանին դասականի սիրահար հանդիսատեսը լավ է ճանաչում: Երիտասարդը մրցույթին մասնակցում է արդեն երրորդ տարին: «Ամեն անգամ կես քայլ է պակասել լավագույն արդյունքի հասնելու համար: Ինքս ինձ հաղթելու խնդիր ունեմ և հուսով եմ այս տարի ի վերջո կհաջողվի արժանանալ Նախագահի մրցանակի», - նշում է Գագիկը: «Երրորդ մրցույթն է, որին երբևէ մասնակցել եմ: Չեմ սիրում մրցութային լարվածությունը: Բայց այս մրցանակը պատիվ է յուրաքանչյուր երգչի համար», - ընդգծում է Գալինա Ցոլակյանը: Ավարտել է Կոնսերվատորիայի մագիստրատուրան և արդեն սկսել է կառուցել մեներգչուհու կարիերան, Նախագահի երիտասարդական մրցանակն էլ դրա ամուր հիմքը կարող է լինել: Ժյուրին լսեց 17 վոկալիստներին, ընտրեց երկու լավագույններին: Մրցանակակիրների անունները սակայն կբարձրաձայնվեն ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Նախագահի նստավայրում հաղթողները կստանան պատվոգրեր, շքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հիշեցնենք, որ Մրցանակը շնորհվում է 2005 թվականից: [b] «Հայաստան» համահայկական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր