6399 դիտում
15:25 30-03-2018
Հայ մասնագետների մշակած «Գալակտիկա» համակարգը ֆիքսում է Հայաստանի և հարևանների տարածքներում թռչող բոլոր օբյեկտները
Հայ մասնագետների նախագծած «Գալակտիկա» համակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանության կարևոր գործիքներից է: Այն իրենից ներկայացնում է էկրան, որի վրա արտապատկերվում է Հայաստանի և հարևանների տարածքում օդային իրադրությունն իրական ժամանակում`տարբեր կայաններից ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում: Էկրանի վրա կանաչ կետերով պատկերվում են թռչող օբյեկտները` քաղաքացիական, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ընդհուպ մինչև անօդաչու թռչող սարքեր, կապույտներով և կարմիրներով` օդանավակայանները:
«[url=https://armenpress.am/arm/news/928217.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ռադիոլոկացիոն վաշտի հրամանատար Արամ Սարդարյանը նշեց, որ «Գալակտիկայի» միջոցով իրենք հնարավորություն են ստանում տիրապետելու օդային իրադրությանն ու գնահատելու, թե տվյալ պահին որտեղ ու ինչ քանակությամբ նշանակետեր կան և որ ուղղություններով են դրանք շարժվում: «Այստեղից ստացված տեղեկությունն ազդարարվում է հակաօդային պաշտպանությամբ զբաղվող բոլոր զորամասերին և արտապատկերվում բոլորի մոտ պլանշետների վրա, որպեսզի տեղի հերթապահներն ամբողջությամբ տիրապետեն օդային իրադրությանը»,-ասաց զինծառայողը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես են տարբերակում մեր երկրի սահմաններում հայտնվող վտանգավոր օբյեկտները`Արամ Սարդարյանը ասաց. «Գոյություն ունեն հատուկ սահմանված հեռավորություններ, որից ավելի, եթե մոտենում է չհայտավորված նշանակետը, բոլոր հերթապահ ուժերին բերում ենք բարձր պատրաստվածության, որ կարողանան հետևել տվյալ նշանակետին: Նշանակետերի մեծ մասն ի սկզբանե հայտավորված է լինում. դրանք քաղաքացիական ինքնաթիռներ են, ուսումնական թռիչքներ իրականացնող օդային օբյեկտներ, որոնց շարժվելու հետագծի վերաբերյալ մենք տեղեկացված ենք»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928217.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
15:15 15-02-2018
Շրջակա միջավայրի մոնիթորինգ իրականացնելիս իրավիճակը ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում. վարչապետ
Այս բաժնից
1147 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
694 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը