8430 դիտում
10:37 30-03-2018
Հայաստանի հարցում Թրամփն ու Պուտինը, ընդհանուր առմամբ, միակարծիք են. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Արևմուտքն ու Ռուսաստանը խորացնում են իրենց հարաբերություններում առաջացած անդունդը: Պարզ է, որ այստեղ կա երկու կողմերի մեղքը: Չարդարացնելով Ռուսաստանին մնացած այլ խնդիրներում՝ տվյալ դեպքում հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են՝ ո՞րն էր այդ երկրի շահագրգռվածությունը ոչնչացնելու արդեն իսկ բացահայտված և 8 տարի Բրիտանիայում ապրող նախկին լրտեսի (եթե պատճառը պարզապես կույր վրեժխնդրությունը չէ): Այնուհետև՝ արդյո՞ք Կրեմլը, որը վերջերս նկատելի ճիգեր է գործադրում Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար, շահագրգռված էր այդ միջազգային սկանդալի մեջ: Եվ, վերջապես, եթե նույնիսկ Սկրիպալի թունավորումը իրականացվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, արդյոք դիվանագետների «զանգվածաբար» արտաքսումը և նոր պատժամիջոցներով սպառնալը համարժե՞ք գործողություններ են:
Ռուսաստանը ավտորիտար, ծայրաստիճան կոռումպացված, տեխնոլոգիապես և տնտեսապես հետամնաց երկիր է: Այդ թերությունները, սակայն, պատժամիջոցների և դիվանագետների արտաքսումով չեն շտկվի: Արտաքին քաղաքականության մեջ նույնպես այդ երկիրը նման ճանապարհով զիջումների չի գնա. պետությունը, որն ապրում է գրեթե բացառապես նավթ և գազ վաճառելով, կախում ունի հիմնականում այդ ապրանքների գնից: Իսկ նավթի ու գազի գինն այս պահին այնքան ցածր չէ, որ Կրեմլը ստիպված լինի չափից դուրս ավելի բարյացակամ լինել Արևմուտքի նկատմամբ:
Հետևաբար` Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների այս վերջին «ակտիվացումը» Ռուսաստանի հարցում պայմանավորված է ոչ այնքան արտաքին քաղաքական մարտահրավերներով, որքան այլ խնդիրներով: Քաղաքագետներն այդ խնդիրների շարքում նշում են առաջին հերթին ԱՄՆ-ի ներքին լարվածությունը, որն առաջացել է Թրամփի և ԱՄՆ վերնախավի միջև: Թրամփն ամեն օր ստիպված է ապացուցել, որ Պուտինի շնորհիվ չի ընտրվել, պարտադրված է պաշտպանվել այդ տիպի մեղադրանքներից՝ ցուցադրելով կոշտ դիրքորոշում Ռուսաստանի հանդեպ: Ըստ կանխատեսումների` այդ վիճակը կտևի այնքան, որքան Թրամփը ԱՄՆ նախագահ է:
Բարեբախտաբար, Արևմուտքը մեզ` Հայաստանին, չի հորդորում հայտարարել՝ «ա՜խ, ինչ վատն են ռուսները, թունավորել են Սկրիպալին»: Ռուսներն էլ մեզ չեն ստիպում ասել՝ «ախ, ինչ վատն է Արևմուտքը, դատարկ տեղը դիվանագիտական պատերազմ է սկսել»: Ավելին՝ Հայաստանի հարցում նրանք, ընդհանուր առմամբ, միակարծիք են, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էլ համագործակցում են: Հուսանք՝ այդպես էլ կշարունակվի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2106 դիտում
09:25 15-06-2022
Ուկրաինայի ժողովուրդը միակարծիք է Ռուսաստանի դեմ պայքարելու հարցում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1828 դիտում
11:29 31-01-2025
Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
1897 դիտում
10:25 30-01-2025
«Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»
1426 դիտում
09:03 30-01-2025
Եվս մեկ հայկական թիմ՝ ՈՒՀԱ-ի բեմում. «Փաստ»