5030 դիտում
19:32 29-03-2018
Ասյա Խաչատրյանի հայտարարության փաստով Արցախի ոստիկանությունում ծառայողական քննություն է կատարվում
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է¸ որ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով տարածված¸ սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով¸ Արցախի Հանրապետության ոստիկանությունը անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը։
Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումը իրականացնում է ԱՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունը։
«Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ¸ այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է¸ որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, և, քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում¸ ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»,- նշված է Արցախի ոստիկանության տարածած [url=http://www.police.nkr.am/news/view/ծառայողական-քննություն-արցախի-հանրապետության-ոստիկանության-պետի-հրամանով՝-ասյա-խաչատրյանի-հայտարարության-հանգամանքները-պարզելու-նպատակով.html]հաղորդագրության[/url] մեջ։
Նմանատիպ նյութեր
6162 դիտում
15:46 28-03-2018
Արցախի օմբուդսմենը մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից՝ Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ
1153 դիտում
13:31 22-09-2022
Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ծառայողական քննություն է կատարվում․ ոստիկանություն
Այս բաժնից
1255 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
964 դիտում
21:09 20-11-2024
Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում
841 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ