Մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը կվերանայվեն 1-ամսյա ժամկետում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերի 2017 թվականի հաշվետվություններին, նշելով, որ 2016 թվականի ցուցանիշների համեմատ, 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝ ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։
Նկատի ունենալով, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում, Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման, Ֆինանսների նախարարներին և մարզպետներին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ: Պետք է անդրադառնալ մեկ շնչին բաժին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքները ծաղսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։
Վարչապետը հանձնարարվեց մարզպետարանների աշխատակազմի ենթակայությամբ գործող այն ոլորտներում, մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին:


